Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Կզած ապրելու նուրբ արվեստը

Կզած ապրելու նուրբ արվեստը
05.11.2024 | 18:03

Բրյուսելում Թուրքիայի ազգային տոնի առիթով Թուրքիայի դեսպանատան ընդունելության ժամանակ Ադրբեջանի դեսպանը սպառնացել է սպանել Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանին, բայց չի սպանել:

Սա անշուշտ հաղթանակ է. մենք վստահ քայլերով գնում ենք խաղաղության և այդ խաղաղությունը Ադրբեջանին պարտադրելու ենք: Էն՝ հեծանվորդի արև... խաղաղությունը հո պոզով պոչով չի լինում: Կզում ես ու մե խաղաղությո՜ւն, մե հանդարտությո՜ւն:

Հեծանիվդ քշի ու քշի....

Հար ՀԱՐՈՒԹՅՈՒՅԱՆ

Դիտվել է՝ 1752

Մեկնաբանություններ